Մատչելիության հղումներ

Ադրբեջանի շուկաներից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել


Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են այսօր վաղ առավոտյան Ադրբեջանում` Հայաստանին սահմանակից Աղտաֆայի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ նախկին դատապարտյալ Էլնուր Սուլեյմանովը Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է արձակել Բույուք-Քեսիք գյուղի շուկայում գտնվող մարդկանց ուղղությամբ: Զոհերից երեքը միևնույն ընտանիքի անդամներ են:

Հարձակվողը ձերբակալվել է:

Նախնական տեղեկություններով Սուլեյմանովը նման քայլի է դիմել վաղեմի անձնական թշնամանքից դրդված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG