«Ստավրոպոլի երկրամասում այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է Հայաստանի չորս քաղաքացի». այս մասին TACC գործակալությանը փոխանցել են Ստավրոպոլի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները:
Ռուսաստանցի ոստիկանների տեղեկություններով ավտովթարը տեղի է ունեցել «Կովկաս» դաշնային մայրուղու 250-րդ կիլոմետրի վրա: Դրա հետևանքով վեց մեքենա է վնասվել, որոնցից մեկը` հայկական համարանիշերով:
«Վիրավորների ընդհանուր թիվը հասնում է վեց հոգու, նրանցից մեկի վիճակը ծանր է», - հաղորդում է ռուսաստանյան գործակալությունը: