Մատչելիության հղումներ

Հունաստանը և Կիպրոսը կոչ կանեն Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս

«Եթե Անկարան փորձի Կիպրոսի ափամերձ գոտում գազ արդյունահանել` Հունաստանը և Կիպրոսը կոչ կանեն ԵՄ անդամ մյուս պետություններին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ». այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը` մեկնաբանելով երկրաբանական հետախուզմամբ զբաղվող թուրքական նավերի` Կիպրոսի արևմտյան ափի մոտ նկատվող ակտիվությունը:

«Ես զրուցել եմ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ և մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որպես ԵՄ անդամ երկու պետություններ այդ կառույցի գագաթնաժողովի մասնակիցներին կներկայացնենք հստակ մի որոշման, անգամ պատժամիջոցների սահմանման մասին նախագիծը: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե պարզվի, որ Թուրքիան երկրաբանական հետախուզում է իրականացրել Կիպրոսին պատկանող բացառիկ տնտեսական գոտում: Ցանկանում եմ շատ հստակ մի ուղերձ հղել` ցանկացած պետություն, որ ոտնահարում է ԵՄ մաս կազմող Հունաստանի կամ Կիպրոսի ինքնիշխանությունը պետք է հստակ ըմբռնի` նման քայլերն անհետևանք լինել չեն կարող», - հայտարարել է Ցիպրասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG