Մատչելիության հղումներ

Ազատ է արձակվել հոնկոնգցի ամենահայտնի քաղբանտարկյալը


Ջոշուա Վոնգը ազատ է արձակվում կալանավայրից, 17-ը հունիսի, 2019թ․
Ջոշուա Վոնգը ազատ է արձակվում կալանավայրից, 17-ը հունիսի, 2019թ․

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում այսօր վաղաժամ ազատ է արձակվել ընդդիմադիր ամենահայտնի ակտիվիստներից մեկը` 22-ամյա Ջոշուա Վոնգը:

Նա երկամսյա ազատազրկման էր դատապարտվել 2014 թվականին Հոնկոնգում տեղի ունեցած բողոքի գործողությունների կազմակերպմանն ակտիվ ներգրավվածություն ունենալու համար:

Վոնգի պատժաչափի կրճատման մասին հայտնի դարձավ Հոնկոնգի պատմության մեջ տեղի ունեցած ամենազանգվածային բողոքի ցույցի ավարտից մի քանի ժամ անց: Կիրակի օրը կազմակերպված բողոքի ակցիային առնվազն մեկ միլիոն մարդ էր մասնակցում: Ցուցարարները պահանջում էին վերջնականապես շրջանառությունից դուրս բերել «Արտահանձնման մասին» վիճահարույց օրինագիծը, որով հանցագործությունների մեջ կասկածվող Հոնկոնգի քաղաքացիները կարող են հանձնվել չինացի իրավապահներին:

Ավելի վաղ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամը հայտարարել էր, որ օրինագծի ընդունումը սառեցվում է անորոշ ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG