Մատչելիության հղումներ

Մայք Փոմփեո. «Վաշինգտոնը Իրանի հետ պատերազմելու ցանկություն չունի»


Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը անում է ամեն ինչ Իրանի հետ պատերազմից խուսափելու համար: Կիրակի երեկոյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Պետքարտուղարը հույս է հայտնել, որ ամերիկացիներին, դաշնակիցների օգնությամբ, կհաջողվի զսպել Իրանի «ապակառուցողական գործողությունները Մերձավոր Արևելքում»:

«Նախագահ Թրամփը միանշանակորեն հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենքի տիրապետի: Դա է մեր նպատակը: Դա է Իրանին վերաբերող մեր ողջ այս արշավի նպատակը: Այդ քաղաքականության բաղկացուցիչ մասը նաև Մերձավոր Արևելքում կայունության հաստատումն է», - նշում էր ԱՄՆ պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG