Մատչելիության հղումներ

Կուսակից-մրցակիցները քննադատում են Բորիս Ջոնսոնին


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, արխիվ, Լոնդոն, 29 մարտի, 2019թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, արխիվ, Լոնդոն, 29 մարտի, 2019թ.

Պահպանողական վարչապետ Թերեզա Մեյին փոխարինելու մտադրություն հայտնած թեկնածուներից մի քանիսը քննադատության են ենթարկել հիմնական հավակնորդ, Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոսոնին «Բրեքզիթի» հարցով հնչեցրած մեկնաբանության համար:

Ջոնսոնն ասել է, որ վարչապետ դառնալու դեպքում «ցանկացած գնով՝ նույնիսկ պայմանագրի բացակայության տարբերակով, մինչև հոկտեմբերի վերջ կիրագործի Եվրամիությունից թագավորությունը դուրս գալը»:

Ջոնսոնի կուսակիցների համոզմամբ, չափազանց կարևոր է խնդիրը համաձայնեցնել Եվրոպայի հետ: Ոմանք արդեն ակնարկում են, որ չեն կարողանա աշխատել Ջոնսոնի հետ:

«Ես չեմ ծառայի Բորիսի կառավարությունում: Ես արդեն կառավարությունում եմ, և եթե ցանկանայի դիրքս երաշխավորել՝ բերանս փակ կնստեի», - ասել է միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը:

«Բրեքզիթի» հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբի համոզմամբ, բանակցությունների ընթացքում Բրիտանիան սխալներ է թույլ տվել, երեք տարի է վատնել, ժամանակն է լուծել այս հարցը:

«Հարկ է ընդգծել երկու ուղերձ՝ մեկը Եվրոպային առ այն, որ Բրիտանիան հեռանում է, մյուսը՝ բրիտանացիներին առ այն, որ պահպանողականները չեն դրժի խոստումը և «Բրեքզիթը» ավարտին կհասցնեն»,- ասել է Ռաաբը:

Արտաքին գործոց նախարար Ջերեմի Հանթը նույնպես խոսում է «Բրեքզիթի» հարցում համաձայնության կարևորության մասին, բայցև չի բացառում Ջոնսոնի հետ աշխատելու հնարավորությունը:

«Ես մեկն եմ, ով ուզում է դառնալ վարչապետ, եթե Բորիսը դառնա՝ ես հավատարմորեն նրան կծառայեմ, հուսով եմ, որ նույնն էլ նա ինձ համար կանի»,- ասել է Հանթը:

Պահպանողանների ներկուսակցական ընտրությունների առաջին փուլից հետո առաջատար թեկնածուն Բորիս Ջոնսոնն է: Ընտրություններն անցկացվում են մի քանի փուլով:

«Բրեքզիթի» մեկնարկի վերջին ժամկետը հոկտեմբերի 31-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG