Մատչելիության հղումներ

Սվիտալսկին վերահաստատեց՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում արդարադատության բարեփոխումներին


Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր վերահաստատեց օրերս Եվրամիության արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը, թե հատուկ ուշադրությամբ հետևում և աջակցում են Հայաստանում հայտարարված դատական բարեփոխումներին:

Սվիտալսկին նշեց, որ Եվրամիությունը Հայաստանին հավելյալ 25 մլն եվրո է հատկացնում:

«Ազատության» հարցին, թե այդ գումարը հնարավո՞ր է ուղղվի դատական համակարգի բարեփոխումներին, դեսպանը պատասխանեց, որ հիմա կառավարության հետ այդ հարցն են քննարկում:

«Այո, Հայաստանը ստացել է հավելյալ 25 մլն եվրո: Դա քաղաքական որոշում է, որովհետև այն արտացոլում է Հայաստանում տեղի ունեցած ժողովրադավարական փոփոխությունների Եվրամիության կողմից դրական գնահատականը: Այժմ Ձեր կառավության հետ քնննարկում ենք, թե որ ուղղությամբ ուղղենք այդ գումարը։ Շատ արագ պետք է որոշենք, քանի որ 25 մլն եվրոն հրատապ գումար է, որը պետք է շատ կարճ ժամանակում հատկացվի ինչ-որ նպատակների: Դատական համակարգի բարեփոխումների հարցում Եվրամիությունը պատրաստ է ֆինասական աջակցություն ցուցաբերել: Հիմա, այսպես ասած, գնդակը Հայաստանի կառավարության դաշտում է»,- ասաց դեսպանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է արդարադատությանը մեր աջակացությանը, ապա, ինչպես լսեցիք, տիկին Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի ասուլիսի ժամանակ, Եվրոպական միությունը հետևում է Հայաստանում արդարադատության բարեփոխումներին և պատրաստ է ցուցաբերել աջակցություն: Սպասում ենք կառավարության նախաձեռնությանը։ Ակնկալում ենք, որ կառավարությունը կներկայացնի համապափակ և հստակ ծրագրեր ու մոտեցումներ: Մեր ներքին ծրագրավորման մեջ, սակայն, մտածում ենք, որ կկարողանանք զգալի գումար հատկացնել արդարադատության բարեփոխումներին: Բայց նախաձեռնությունը հիմա ամբողջապես կառավարությանն է, և մենք սպասում ենք, որ կառավարությունը կասի թե ի՞նչ է ցանկանում անել և ինչպե՞ս կուզեր, որ միջազգային հանրությունն աջակցեր»:

Սվիտալսկին ընդգծեց, որ կառավարությունն արդեն հաստատել է այն ծրագրերը, որոնց իրականացումը սկասվելու է այս տարի՝ Հայաստանի հյուսիսային երեք՝ Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերում:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը 13 միլիոն եվրոյի ծրագիր է իրականացնելու։

«Հիմա մեկնարկելու ենք մի ահռելի մեծ ծրագիր Հայաստանի հյուսիսային 3 մազրերի՝ Շիրակի, Լոռու ու Տավուշի համար: Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք կկարողանանք սկսել իրականացնել այդ վիթխարի ծավալի ծրագիրը, որի արժեքը հասնում է 13 մլն եվրոյի և հիմանակնում միտված է զբոսաշրջության խթանմանը: Կես միլիոն եվրո պահուսատավորված է՝ մի կողմ է դրված՝ ձմեռային մարզաձևերի կենտրոնի համար: Կլինի նաև հնարավորություն փոքր ձեռնարկատերերի համար՝ դիմելու և ստանալու փոքր դրամաշնորհներ զբոսաշրջության խթանման նպատակով: Իհարկե մի քանի տարի կպահանաջվի, ուստի պետք է համբերատար լինել մինչև արդյունքները տեսանելի դառնան: Հայաստանի կառավարությունն արդեն հստատել է այս մեծածավալ ծրագիրը և շուտով կստորագրենք պայամանգիրը մեր գործընկեր կառույցի՝ «Գերմանական զարգացման գործակալության» հետ: Ես կերազեմ, որ աշնանն իրական աշխատանքները սկսվեն»,- ասաց Սվիտալսկին:

Դեսպանն ընդգծեց, որ կառավարության հետ հիմա մեկ այլ ծրագիր էլ է քննարկվում՝ համանքների զարգացման նպատակով: «Լիդեր» ծրագիրը ևս այս տարավա ծրագրերի մեջ է ներառված: Շատ չակերտներ չբացելով՝ Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ցանականում են համայնքները հզորացնել:

«Մենք ուզում ենք գումարն ուղղորդել անմիջապես տեղական համայնքներին՝ Աշոցքի նման գյուղերին ու քաղաքներին: Հայաստանում իմ առաքելության առաջին իսկ օրվանից դա եղել է իմ համար առաջնահերթություն, որպիսի մեր նախագծերը կենտրոնացնենք մարզերում, կենտրոնացնեք տեղական համայքններում և Երևանից դուրս աշխատենք», - ասաց դեսպանը:

Նշենք, որ սեպտեմբերին Սվիտալսկին կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Այսօր նա Աշոցքում մասնակցում էր եվրոպական ծառատունկին և «Ծառերի եվրոպական պուրակ»-ի բացմանը՝ դահուկային կենտրոնի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG