Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետի կինը տուգանվել է 15 հազար դոլարով


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տիկնոջ՝ Սարայի հետ, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տիկնոջ՝ Սարայի հետ, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սարա Նեթանյահուն, 15 հազար դոլարի չափով տուգանք է վճարելու՝ պետական միջոցները մսխելու համար:

Երուսաղեմի դատարանն ընդունել է մեղադրող կողմի և Սարա Նեթանյահուի փոխհամաձայնությունը՝ տուգանքը վճարելու միջոցով գործը փակելու մասին:

Սարա Նեթանյահուն մեղադրվում էր պետական միջոցներից թանկարժեք պարեն և կերակրատեսակներ պատվիրելու և շքեղ ռեստորանների ծառայություններից օգտվելու համար, չնայած այն հանգամանքին, որ վարչապետի նստավայրն ունի խոհանոց և խոհարարներ:

Ինքը՝ Բենյամին Նեթանյահուն, մեկ ուրիշ հոդվածով է մեղադրվում կոռուպցիայի մեջ:

Ամուսինները կտրանկանապես հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում են, որ գործերը հարուցվել են վարչապետին վարկաբեկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG