Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Ուշադրությունը պետք է ուղղենք Դոնբասի վրա»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ այցելել է Մարիուպոլ, որտեղ նշել են այդ նավահանգստային քաղաքը ռուս անջատականներից ազատագրելու 5-րդ տարեդարձը:

Մարիուպոլը գտնվում է Արևելյան Ուկրաինայում` ուկրաինացիների և ռուսների ռազմաճակատից 20 կիլոմետր հեռավորության վրա:

Արևելյան Ուկրաինայում 2014 թվականին՝ Ղրիմի թերակղզին ռուսների կողմից բռնակցելուց հետո մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար մարդ:

Զելենսկին ներկա է եղել ուկրաինական ստորաբաժանումների վարժանքին և բացել է ականազերծման կենտրոնը:

«Մենք հիմա պարտավոր ենք մեր ուշադրությունն ուղղել Դոնբասի վրա»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով անջատականների հսկողության տակ գտնվող Լուգանսկի և Դոնեցկի շրջանները:

«Դա մեր տարածքն է: Մենք ուզում ենք, որ այն կողմում գտնվող մարդիկ համոզվեն, որ Ուկրաինան այս կողմում ծաղկում է», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG