Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է քաղաքացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:
Նախարարությունը նշում է, որ Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը:
Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
«Փրկարարները սահմանազատել են տարածքը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հաղորդագրությունում: