Մատչելիության հղումներ

«Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք»․ ՔՊ-ն իր 5-րդ համաժողովն է անցկացնում


Իշխող «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունն այսօր անցկացնում է իր 5-րդ համաժողովը։

Համաժողովին վարկանշային փակ քվեարկությամբ կընտրվի վարչության նոր կազմը։ Առաջադրված 51 թեկնածուներից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված։

Վարչության գործող նախագահ Սասուն Միքայելյանն իր թեկնածությունը չի առաջադրել:

Համաժողովում ծավալուն ելույթ ունեցավ վարչապետ, կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ քաղաքական իմաստով իրենք լիբերալ չեն, ցենտրիստ չեն, սոցիալ-դեմոկրատ չեն, այլ՝ քաղաքացիական կուսակցություն են։

«Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում․ սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն, և մենք մեր անելիքները ձևակերպում ենք ըստ այդ բարձրագույն ինստիտուտների զարգացման շահերի​»​, - հայտարարեց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG