Մատչելիության հղումներ

Մահացել է Ֆրանկո Ձեֆիրելլին


Իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին
Իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին

Այսօր Հռոմում 96 տարեկանում վախճանվել է մեծագույն կինոռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելլին:

Ֆեդերիկո Ֆելլինիից, Լուկինո Վիսկոնտիից և Վիտորիո դե Սիկայից հետո նա համարվել է իտալական կինոյի վերջին հսկան:

Ձեֆիրելլին նկարահանել է «Ռոմեո և Ջուլիետ», «Եղբայր Արև, Քույր Լուսին», «Հիսուս Նազովրեցի», «Տրավիատա», «Թեյ Մուսոլինիի հետ» և տասնյակ այլ ֆիլմեր, որոնք համարվում են արդի կինեմատոգրաֆի գլուխգործոցներ:

Բացի այդ, Ձեֆիրելլին թողարկել է հեռուստատեսային ֆիլմեր և բեմադրել է օպերաներ:

1994-2001 թվականներին նա իտալական Սենատի անդամ էր վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի առաջնորդած «Ֆորցա Իտալիա» կուսակցությունից:

Մեծ Բրիտանիան 2004 թվականին Ձեֆիրելլիին շնորհել է Պատվո Ասպետի տիտղոս, որը տրվում է օտարերկրացիներին որևէ ասպարեզում առանձնահատուկ նվաճումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG