Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Ուկրաինայի բանակում ծառայելու բժշկական հետազոտություն է անցել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի բանակում ծառայելու բժշկական ստուգում է անցել: Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում և լուսանկարներ հրապարակել զինվորական կոմիսարիատից:

«Բժշկական հետազոտություն անցա և զինվորական ծառայության հաշվառման կանգնեցի Սվյատոշինսկի զինվորական կոմիսարիատում: Առողջությունս գերազանց է, և ես պիտանի եմ զինվորական ծառայության համար: Այնպես որ՝ պատրաստ եմ զենքը ձեռքիս պաշտպանել Ուկրաինան»,- Ֆեյսբուքում գրել է նա:

Ուկրաինայում Սաակաշվիլիի հիմնած կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG