Հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Արմեն Բեկթաշյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի դատական իշխանության պաշտոնական կայքը:
«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի համաձայն՝ խնդրում եմ դադարեցնել իմ լիազորությունները՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։ Միաժամանակ խնդրում եմ դիմումս քննարկել Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստում», - ասված է Բեկթաշյանի դիմումում։
Հիշեցնենք, որ այսօր հրաժարական է ներկայացրել նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը։
Մայիսի 24-ին, հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը, երեկ էլ հաղորդվեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանի հրաժարականի մասին: