Շաբաթվա սկզբից Չինաստանի հարավային նահանգներում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով, պաշտոնական տվյալներով, 61 մարդ է զոհվել, ավելի քան 350 հազար մարդ տարհանվել է:
Չինաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը նաև հայտնել է, որ 9 հազար 300 տուն է փլուզվել, ավելի քան 3,5 միլիոն հեկտար գյուղատնտեսական ցանքատարածքներ են հեղեղվել:
Չինաստանի տնտեսության կրած վնասը գնահատվում է մոտավորապես 2 միլիարդ ամերիկյան դոլար: