Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, այդ թվում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ժամանել են Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ այսօր մեկնարկել է կազմակերպության գագաթնաժողովը:
Այդ կազմակերպությունում ութ երկիր է ընդգրկված՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանն ու Կենտրոնական Ասիայի հետխորհրդային չորս երկիր՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը: