Մատչելիության հղումներ

Կիրակի օրը մի քանի ժամով միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը


Փողոց Երևանում, արխիվ
Փողոց Երևանում, արխիվ

Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 5-ից մինչև 12-ը Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում, իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG