Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի նաև երկրից հեռացած աշխատանքային միգրանտներին


Աշխատանքային միգրանտներ Ռուսաստանում, արխիվ
Աշխատանքային միգրանտներ Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանը աշխատանքային միգրանտների կենսաթոշակները վճարելու է նաև այն դեպքում, երբ նրանք հեռանան Ռուսաստանից: Սա նախատեսված է ստորագրման նախապատրաստվող փաստաթղթով, որը կոչվում է «Եվրասիական տնտեսական միությունում կենսաթոշակների ապահովման համաձայնագիր»: Նոր պայմանագրում փոխվում է կենսաթոշակների վճարման սխեման:

Աշխատանքային միգրանտների համար սա լավ լուր է, որովհետև գործող օրենքներով, ներկայիս կարգով Ռուսաստանը կենսաթոշակը հատկացնում է միայն Դաշնության տարածքում մշտապես ապրող թոշակառուներին, հեռանալու դեպքում նրանք զրկվում են ռուսական թոշակից: Աշխատանքային միգրանտ թոշակառուների համար դա զգալի կորուստ է, որովհետև ռուսական կենսաթոշակը ավելի բարձր է, քան իրենց երկրներում է:

Ստորագրման նախապատրաստվող համաձայնագրի մասին հաղորդում է RBC գործակալությունը և նաև որոշ համառոտ պարզաբանումներ տալիս:

Նախ՝ խոսքը վերաբերում է միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներին: Ռուսաստանի հետ այդ միության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը․ միայն այս երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանում աշխատել են, կենսաթոշակի անցել, այդ գումարը կարող են ստանալ Ռուսաստանից դուրս ապրելով:

Վճարումները սկսվելու են եկող տարվանից՝ 2020 թվականից, և յուրաքանչյուր տարի ավելանալու են:

Այստեղ մի նրբություն կա, որ նոր պայմանները հետադարձ ուժ չեն ունենալու: Քանի որ նոր համաձայնագիրը սկսելու է գործել 2020-ից, Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդի ծախսերը մեծ չեն լինի՝ 2020-21 թվականներին Կենսաթոշակային ֆոնդը լրացուցիչ վճարելու է 166 միլիոն ռուբլի: Այդ գումարի 91 միլիոն ռուբլին վճարվելու է ՌԴ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից մեկնել և բնակվում են ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, մնացած 75 միլիոնը վճարվելու է Ռուսաստանից բացի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG