«Բրեքզիթ»-ի գաղափարի ջատագով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը համարվում է պահպանողական վարչապետ Թերեզա Մեյին փոխարինելու առաջատար թեկնածու:
Ներկուսակցական ընտրությունների առաջին փուլում Ջոնսոնը 114 քվե է ստացել: Երկրորդ տեղում 43 քվեներով ներկայիս արտգործնախարար Ջերեմի Հանթն է:
Առաջին քվեարկության արդյունքները հրապարակել է խորհրդարանում պահպանողականների խմբակցության համանախագահ Դեյմ Շերիլ Գիլանը:
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 18-ին:
Ըստ գործող կարգի, վերջին փուլում պետք է մնան առավել քվեներ ստացած երկու թեկնածուներ:
«Բրեքզիթ»-ի մեկնարկի վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է: