Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը համաձայնել է մոտ հազարով ավելացնել Լեհաստանում ամերիկացի զինվորականների թիվը


Ամերիկացի զինվորականներ Լեհաստանում, արխիվ
Ամերիկացի զինվորականներ Լեհաստանում, արխիվ

Միացյալ Նահանգները համաձայնել է մոտ հազարով ավելացնել Լեհաստանում ամերիկացի զինվորականների թիվը, քանի որ Արևելյան Եվրոպայի այդ երկրի կառավարությունը ջանում է հակազդել, իրենց ձևակերպմամբ, աճող ռուսական սպառնալիքին:

Այնուամենայնիվ, երկու երկրների համատեղ հռչակագրում, որ երեկ ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, այդ ռազմական ներկայությունը մշտական չի կոչվում, ինչը, ամենայն հավանականությամբ, միտված է մեղմելու ռուսական կողմի մտահոգությունները։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Լեհաստանում ամերիկյան ուժերի աճը կարող է իրականացվել Գերմանիայի հաշվին, որին Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերին քիչ հատկացումներ անելու և փոխարենը ռուսական գազի վրա ավելի շատ գումարներ ծախսելու համար։ Նա շեշտել է, որ հավելյալ ուժերը կարող են Լեհաստան տեղափոխվել Գերմանիայից կամ այլ երկրից, ինչը նշանակում է, որ Եվրոպայում ԱՄՆ ուժերը չեն ավելանալու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG