Մատչելիության հղումներ

Գեներալ ՄըքՔենզի․ «Իսլամական պետություն»-ը շարունակում է իր «շատ մտահոգիչ» ներկայությունը Աֆղանստանում


«Իսլամական պետության» և «Թալիբան»-ի գրոհայինների դեմ ռազմական գործողություն Աֆղանստանում, արխիվ
«Իսլամական պետության» և «Թալիբան»-ի գրոհայինների դեմ ռազմական գործողություն Աֆղանստանում, արխիվ

ԱՄՆ բարձրաստիճան գեներալը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է իր «շատ մտահոգիչ» ներկայությունը Աֆղանստանում, սակայն քիչ հավանական է, որ այն կկարողանա հարձակում գործել Միացյալ Նահանգների տարածքում, քանի որ ուժեղ ռազմական ճնշման տակ է:

Երեկ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ ՄըքՔենզին լրագրողներին ասել է, որ «Աֆղանստանում գտնվող այս ծայրահեղական խումբը, անկասկած, ձգտում է հարձակում գործել ԱՄՆ-ի վրա»: «Մենք համոզված ենք, որ քանի դեռ մենք ճնշում ենք գործադրում, նրանց դժվար կլինի դա անել», - շեշտել է ՄըքՔենզին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG