Մատչելիության հղումներ

Գաբալայում հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ՊՆ նախարարները


Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպումը Գաբալայում, 12-ը հունիսի, 2019թ.
Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպումը Գաբալայում, 12-ը հունիսի, 2019թ.

Ադրբեջանական Գաբալա քաղաքում այսօր հանդիպել են Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Հուլուսի Աքարն ու Լևան Իզորիան:

Հանդիպմանը Վրաստանին առաջարկ է արվել մասնակցել պարբերաբար անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Զաքիր Հասանովն ասել է, որ տարեցտարի թուրք-ադրբեջանական զորավարժությունների քանակն ավելանում է, եթե 2018-ին յոթ զորավարժություն էր անցկացվել, ապա 2019-ին 13 զորավարժություն է պլանավորված:

Հուլուսի Աքարն ասել է, որ երեք երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական մակարդակի:

Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում նշված է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, ռազմական ոլորտում եռակողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառույցների անվտանգությունը ապահովելու հարցեր:

Լևան Իզորիան նաև երկկողմ հանդիպում է ունեցել թուրք պաշտոնակցի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG