Մատչելիության հղումներ

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ավելի քան 13 միլիոն ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլև հեղափոխական ցուցանիշները», - նշել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրոն են տպում, բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրոն են պահանջում:

«Ուզում եմ նաև ընդգծել, որ իրականում հենց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած և շոշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինվորականների աշխատավարձը շոշափելիորեն բարձրացել: Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցույց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարությունը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով:)», - գրել է վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG