Մատչելիության հղումներ

Ղազախստանի ոստիկանությունը անցած երկու օրերին շուրջ 700 մարդու է ձերբակալել


Ղազախստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարին, Ալմաթի, 10-ը հունիսի, 2019թ․
Ղազախստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարին, Ալմաթի, 10-ը հունիսի, 2019թ․

Ղազախստանի ոստիկանությունը հունիսի 9-ին և 10-ին ձերբակալել է ընդհանուր առմամբ 700 հոգու: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուդիլդա Օրազը:

Նրա խոսքով՝ երկու օրվա ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել շուրջ 550 մարդ: Մոտ 200 ձերբակալվածների Նուր-Սուլթանից տեղափոխել են այլ շրջաններ՝ կուտակումներից խուսափելու համար, նաև հայտնել են պաշտոնական մարմինները:

Կիրակի օրը Ղազախստանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը` ստանալով քվեների մոտ 71 տոկոսը: Քվեարկության օրը երկրի մի շարք խոշոր քաղաքներում ընտրությունները բոյկոտելու կոչով ակցիաներ են կազմակերպվել, որոնց հարյուրավոր մասնակիցներ բերման են ենթարկվել: Ցույցերն անցկացվում են «Տոկաևը իմ նախագահը չէ» կարգախոսի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG