Մատչելիության հղումներ

Օդեսայի հոգեբուժարանում հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել


Ուկրաինա - Հրշեջները և ոստիկանները դեպքի վայրում, 10-ը հունիսի, 2019թ․

Օդեսայի հոգեբուժարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ՝ հինգ պացիենտ և մեկ բուժքույր:

Հաղորդվում է, որ կրակի բռնկման պահին հիվանդանոցում գտնվել է 51 հոգի, նրանցից հինգը հոսպիտալացվել է:

Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է, որ տեղի ունեցածը «սարսափելի ողբերգություն» է: Նա վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին հանձնարարել է դեպքը հետաքննելու հարցով հանձնաժողով ստեղծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG