Մատչելիության հղումներ

Վաղը Գաբալայում կհանդիպեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները


Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, արխիվ
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, արխիվ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները վաղը կհանդիպեն ադրբեջանական Գաբալա քաղաքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում հարևան երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը արդեն Ադրբեջանում է, որտեղ մասնակցում է «Անսասան եղբայրություն 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների փակման արարողությանը: Նախօրեին նա երկկողմ հանդիպում է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG