Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի լրագրողը ընտրախախտումների մասին ռեպորտաժից հետո քրեական հետապնդման է ենթարկվում


Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆգըզը, արխիվ
Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆգըզը, արխիվ

Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆգըզըն քրեական հետապնդման է ենթարկվում ընտրախախտումների մասին իր ռեպորտաժից հետո:

Meydan TV անկախ լրատվական կայքի թղթակիցը 2018 թվականի Ադրբեջանի նախագահական ընտրությունների օրը Բաքվի ընտրատեղամասերից մեկում ականատես է եղել «կարուսելների» միջադեպի, որը նկարահանել է: Այդ մասին նրա հաղորդումից հետո ռեպորտաժի «հերոսուհին»՝ Էլմիրա Ալանդարովան, ով մի խումբ մարդկանց հետ անձամբ է ղեկավարել մարդկանց կրկնակի քվեարկության գործընթացները, իրավապահների միջոցով լրագրողից հերքում և ֆինանսական փոխհատուցում է պահանջել:

Գործով դատական լսումները շարունակվում են:

Ադրբեջանում 2018-ի ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով չորրորդ անգամ անգամ վերընտրվել է Իլհամ Ալիևը, միջազգային դիտորդները գնահատել են ոչ մրցակցային: Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդների համոզմամբ, «Ադրբեջանում ազատ և արդար ընտրությունների անցկացումն անհնարին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG