Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից թեկնածուներ են առաջադրվել, ՔՊ-ում նրանց չեն ճանաչում


»Իմ քայլը» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Հովակինյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկվա ընտրություններում 15 համայնքից միայն Աբովյանում է թեկնածու առաջադրել և պարտվել, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում իշխանական թեկնածուի մեկ պարտություն էլ է արձանագրվել:

Խոսքը Լոռու մարզի Շենավան համայնքի մասին է: Այստեղ պարտված թեկնածու Անդրանիկ Դունամալյանի կուսակցական պատկանելությունը «Քաղաքացիական պայմանագիր» է նշված: Շենավանում ընտրվել է անկուսակացական, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը:

Իշխող կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը պնդում է, թե պարտված թեկնածուին չեն ճանաչում․ - «Ինքը կուսակցական չի: Ենթադրում եմ, որ այն բազմահազար դիմում, որ տվել են անդամագրվելու, հնարավոր է, որ այդ կազմից լինի: Ամեն դեպքում ինքը կուսակցական չի»:

Իշխանությունը իրեն վերագրված հաղթանակից էլ է հրաժարվում: 15 համայնքի հաղթած թեկնածուներից միակ կնոջ՝ Լոռու մարզի Քարաձոր համայնքի նորընտիր ղեկավար Հրանուշ Ռոստոմյանի կուսակցական պատկանելությունն էլ իշխանական է:

Վահագն Հովակիմյանը հերքում է՝ կուսակցական տվյալների բազայում նման անձ չկա: Գուցե ցանկություն է հայտնել անդամագրվելու․ - «Ինքը նույնպես մեր կուսակցականների մեջ չկա: Իսկ թե դիմում տվել է, չի տվել, չեմ կարող ասել: Բայց որ կուսակցական չի, դա միանշանակ է»:

Նախօրեին ընտրությունների էին 23 համայնքում, որոնցից ութում ավագանու: Ավագանու մեկ-երկու թեկնածու ունեցել են, բայց համայնքապետի մակարդակով իշխող ուժը, բացի Աբովյանից, այլ համայնքում մասնակցություն չի ունեցել:

Պատգամավորի խոսքով՝ գաղափարակից թեկնածուներ չեն գտնվել, աշնանը կակտիվանան․ - «Երբ որ կուսակցությունը ինքը թեկնածու է առաջադրում, ինքը պիտի համոզված լինի, որ իր հայացքները, իր գաղափարները կիսող անձ է: Այլ կերպ ասած՝ երբ որ այդ մարդը վաղը-մյուս օրը այնտեղ այլևս որպես կուսակցական գործունեություն կծավալի, դու պիտի էդ պատասխանատվությունը կիսես»:

Նորընտիր համայնքապետերից 15-ից 9-ը վերընտրվել են: Կոտայքի մարզի Աբովյան և Գետարգել համայնքներում հաղթած թեկնածուները «Բարգավաճ Հայաստան»-ից են: Դաշնակցությունից է միայն Ազատամուտի վերընտրված ղեկավար Վահագն Ալավերդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG