Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորել է պորտուգալացի պաշտոնակցին ազգային տոնի առթիվ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ։

Հայաստանի վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին Պորտուգալիայի օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա»:

«Այս տարի մենք նշում ենք մեծանուն բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակը: Համոզված եմ, այն մեծ հնարավորություն կընձեռի մեր երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և նախաձեռնություններով համալրելու համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր շունչ և որակ կհաղորդենք մեր համագործակցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների», - նշված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG