Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայում ամփոփում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները


Ընտրություններ Հարավային Օսիայում, արխիվ
Ընտրություններ Հարավային Օսիայում, արխիվ

Կիրակի օրը Հարավային Օսիայում կայացած խորհրդարանական ընտրություններում, նախնական տեղեկությունների համաձայն, հաղթում է «Միասնական Օսիա» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ կապերն է՛լ ավելի սերտացնելու օգտին:

Ինքնահռչակ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ կիրակնօրյա քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 65 տոկոսը: Քվեարկության ընթացքին հետևել են մի քանի տասնյակ դիտորդներ Ռուսաստանից, ինչպես նաև հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետություններից` Լեռնային Ղարաբաղից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Դոնեցկից և Լուգանսկից:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն քննադատել է Հարավային Օսիայում խորհրդարանական ընտրությունների անցկացումը` նշելով, որ դրանք «կոպտորեն ոտնահարում են Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG