Մատչելիության հղումներ

Մերկելի կուսակցության առաջնորդը մերժել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու կոչը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդը մերժել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմելու՝ կուսակիցների կոչը:

«Սահմանափակումները պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր քաղաքականությունը Ղրիմում և Ուկրաինայում», - հայտարարել է կուսակցության առաջնորդ Աննեգրետ Կրամփ-Կարրենբաուերը:

Հայտարարության նախօրեին Գերմանիայի Սաքսոնիա մարզի ղեկավար, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Մայքլ Կրետշմերը Պետերբուրգյան տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել էր Ռուսաստանի նախագահին, ապա Թվիթերի իր էջում գրել՝ «մենք պետք է վերջ տանք պատժամիջոցներին՝ լավ հարաբերություններ ունենալու համար»:

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ մի շարք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել 2014-ից՝ Ղրիմի բռնակցուման և Ուկրաինայի արևելքում Կիևի դեմ մարտնչող անջատականներին աջակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG