Մատչելիության հղումներ

Անջելինա Ջոլին այցելել է Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին գտնվող փախստականների ճամբար


Անջելինա Ջոլի, արխիվ
Անջելինա Ջոլի, արխիվ

Հանրահայտ դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին այցելել է Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին գտնվող փախստականների ճամբար:

ՄԱԿ-ի տվյալներով, վերջին տարիներին Վենեսուելայից 4 միլիոն մարդ է հեռացել՝ քաղաքական ու տնտեսական ճգնաժամի պատճառով, ընդ որում, նրանցից մեկ միլիոնը երկիրը լքել են անցած կես տարվա ընթացքում, երբ նախագահ Մադուրոյի և ընդդիմության առաջնորդ Գուայդոյի դիմակայությունն է՛լ ավելի է սրվել:

Զրուցելով փախստականների ժամանակավոր ճամբարներում ապաստանած վենեսուելացիների հետ՝ Ջոլին պնդել է՝ հիանում է նրանց կամքի ուժով ու տոկունությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG