Մատչելիության հղումներ

Թրամփը հրաժարվել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա 5 տոկոս մաքսադրույք սահմանելու որոշումից


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների վրա 5 տոկոս մաքսադրույք սահմանելու որոշումից:

Թվիթերում արած գրառումներով Դոնալդ Թրամփը տեղեկացրել է՝ հարևան երկիրը համաձայնել է «կոշտ քայլեր ձեռնարկել դեպի Նահանգներ ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար»:

«Մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին երկուշաբթի օրվանից, հետաձգվում են անորոշ ժամանակով», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի ուշ երկու երկրները համատեղ հռչակագիր են հրապարակել, ըստ որի, Մեքսիկան պարտավորվում է «աննախադեպ քայլեր ձեռնարկել՝ ապօրինի ներգաղթը և թրաֆիքինգը կրճատելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG