Ռուսաստանը և Միացյալ Նահանգները միմյանց մեղադրում են այսօր առավոտյան Արևելաչինական ծովում տեղի ունեցած միջադեպի համար: Ամերիկյան ու ռուսական երկու ռազմանավ իրար շատ մոտ շաժվել ու միայն արտակարգ միջոցների դիմելով խուսափել են բախումից: Ռազմանավերի միջև 50 մետր հեռավորություն էր մնացել:
Կողմերը միմյանց մեղադրում են «ոչ պրոֆեսիոնալ և վտանգավոր» պահվածքի համար: