Մատչելիության հղումներ

Ռուսաստանում 550 օդաչուներ աշխատանքից մեկուսացվել են ստուգումների արդյունքում


Դոմոդեդովո օդանավակայանից 40 կմ. հեռավորության վրա աղետի ենթարկված ԱՆ-148 օդնանավը, 2018թ. փետրվարի 11
Դոմոդեդովո օդանավակայանից 40 կմ. հեռավորության վրա աղետի ենթարկված ԱՆ-148 օդնանավը, 2018թ. փետրվարի 11

Ռուսաստանում վերջին երկու տարվա ընթացքում 550 օդաչուներ աշխատանքից մեկուսացվել են ստուգումների արդյունքում: «Ռոսավիացիա»-ն չեղյալ է համարել օդաչուներին տրվող թռիչքային 160 արտոնագիր ու փակել ուսումնական երկու հաստատություն: Այդ տվյալները Պետդումայում ներկայացրել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

Ավիացիոն ոլորտում ստուգումները սկսվել էին 2018 թվականից, երբ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից քիչ անց աղետի ենթարկվեց Ան-148 օդանավը: Զոհվել էին բոլոր 65 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Քննությունը պարզել էր, որ անձնակազմի անդամներից մեկը ավարտել էր ուսումնական մի հաստատություն, որը «Ռոսավիացիա»-ից արտոնագիր չուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG