Ամերիկա աշխարհամասի երկրների դաշինքը՝ Լիմայի խումբը կոչ է արել միջազգային հանրությանը մեծացնել ճնշումը Վենեսուելայի դաշնակիցների, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, հանգուցալուծելու համար Վենեսուելայի ճգնաժամը և օգնելու իշխանությունից հեռացնել այդ երկրի «ոչ լեգիտիմ» կառավարությանը:
Լիմայի խումբը երեկվա իր հայտարարությունում կարևորել է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին սատարող պետությունների, հատկապես՝ Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի և Թուրքիայի հետ կապերի սերտացումը, կոչ անելով այդ երկրներին մասնակցել տարածաշրջանի վրա ավելի ու ավելի մեծ ազդեցություն գործող ճգնաժամի հանգուցալուծմանը: