Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչում կհանդիպեն Պորտուգալիան և Նիդերլանդները


ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի եզրափակիչում հունիսի 9-ին կհանդիպեն Պորտուգալիայի և Նիդերլանդների հավաքականները:

Նախորդ երկու օրերին կայացած կիսաեզրափակիչ հանդիպումներում պորտուգալացիները և հոլանդացիները միևնույն՝ 3:1 հաշվով առավելության հասան, համապատասխանաբար, Շվեյցարիայի և Անգլիայի ազգային թիմերի նկատմամբ:

Կիրակի օրը եզրափակիչին կնախորդի երրորդ տեղի համար խաղը կիսաեզրափակիչում պարտված թիմերի միջև:

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի հանդիպումներն անցկացվում են Պորտուգալիայում՝ Պորտու և Գիմարաեշ քաղաքներում: Եզրափակիչ խաղը կանցկացվի Պորտուում, երրորդ տեղի համար հանդիպումը՝ Գիմարաեշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG