Վատիկանը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հուլիսի 4-ին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետը մինչ այդ երկու անգամ արդեն հանդիպել է Պուտինի հետ՝ 2013 և 2015 թվականներին:
Պուտինի հետ հանդիպել են նաև պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը և հանգուցյալ Հովհաննես-Պողոս երկրորդը:
2015 թվականին Ֆրանցիսկոս Պապը Արևելյան Ուկրաինայի մարտերում ներքաշված բոլոր կողմերին հորդորել է «անկեղծ ջանքեր գործադրել խաղաղություն հաստատելու համար»:
Ղրիմը 2014 թվականին Ռուսաստանի կողմից զավթելուց հետո Ուկրաինայի արևելյան շրջանում սկսվել է պատերազմ, որի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար մարդ: