Մատչելիության հղումներ

Կուդրին. «Քալվիի ձերբակալությունը շոկ էր բիզնեսի համար»


Ալեքսեյ Կուդրինի ելույթը միջազգային տնտեսական համաժողովում, Սանկտ Պետերբուրգ, 6 հունիսի, 2019թ.
Ալեքսեյ Կուդրինի ելույթը միջազգային տնտեսական համաժողովում, Սանկտ Պետերբուրգ, 6 հունիսի, 2019թ.

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական թիմակիցը համարվող և ներկայումս Աուդիտի պալատը ղեկավարող Ալեքսեյ Կուդրինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է, որ արձանագրվել է Ռուսաստանից տասնյակ միլիարդավոր դոլարների դուրսբերում:

Կուդրինը դա բացատրում է Մոսկվայում ամերիկացի ներդրող Մայքլ Քալվիի ձերբակալությամբ, որը, ըստ նրա, «շոկային հարված» է հասցրել տնտեսությանը և խարխլել է բիզնեսի վստահությունը Ռուսաստանի նկատմամբ:

«Կասկած չկա, որ Քալվիի ձերբակալությունը շոկ էր, դրանից հետո Ռուսաստանից դուրս է բերվել 40 միլիարդ դոլար», - ասել է Կուդրինը:

Մայքլ Քալվին 1994 թվականին Մոսկվայում հիմնել է Baring Vostok ներդրումային մասնավոր ընկերությունը:

Ռուսները նրան ձերբակալել են ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Քալվին կտրականապես հերքում է մեղադրանքը:

Նրա ձերբակալությունը դատապարտել են մեծ թվով ռուսաստանցի և արտասահմանցի գործարարներ և քաղաքական գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG