Մատչելիության հղումներ

Արևմտյան դաշինքը նշել է ափհանման օրվա 75-ամյակը


Ափհանման գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանոցը, Նորմանդիա, Ֆրանսիա, 6-ը հունիսի, 2019թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայում ափհանմանը հաջորդած արյունալի մարտերում զոհված արևմտյան դաշինքի զինծառայողների հիշատակին:

1944 թվականի հունիսի 6-ին արևմտյան դաշինքի ստորաբաժանումները դեսանտային լայնածավալ գործողությամբ հասել են Ֆրանսիայի հյուսիսաևելյան շրջանի՝ Նորմանդիայի ափ և ներքաշվել Գերմանիայի բանակի հետ ծանր մարտերի մեջ:

Հազարավոր զոհերի գնով արևմտյան դաշինքը գրավել է գերմանացիների դիրքերը: Այդպիսով մեկնարկել է Ֆրանսիայի, ապա՝ Արևմտյան Եվրոպայի մնացած երկրների ազատագրումը:

Ափհանման օրը հետագայում անվանել են D-Day, բուն ռազմական գործողության անունն էր «Տիրակալ»:

Գործողության միացյալ հրամանատարն ամերիկացի գեներալ Դուայթ Այզենհաուերն էր:

Այդ գործողությունը ծանր հարված է հասցրել գերմանացիներին և արագացրել է ֆաշիստական երկրի պարտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ափհանման օրվա 70-ամյակի միջոցառումներին, սակայն այս տարի նրան չեն հրավիրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG