Մատչելիության հղումներ

Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ավելի կոշտացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համատեղ ասուլիսի ժամանակ, Բրյուսել, 5-ը հունիսի, 2019թ․

Բրյուսել այցի վերջին օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը ավելի կոշտացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինային խաղաղությունը վերադարձնելու համար:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը «անսասան աջակցության համար»:

Տուսկի խոսքով՝ Զելենսկին «ուժեղ և կարևոր ազդանշան» է թողել: «Եվրամիությունը միշտ օգնելու է Ուկրաինային ամրապնդել ժողովրդավարության հիմքերը, պայքարել կոռուպցիայի դեմ, կայունացնել տնտեսությունը, և դաշինքը հավատարիմ է մնալու իր հանձնառությանը Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հարցերում», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG