Մատչելիության հղումներ

Աշխարհի 15 երկրների առաջնորդներ Փորթսմութում նշում են Երկրորդ ճակատի բացման 75-ամյակը


Աշխարհի 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագուհին, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահներն ու Կանադայի վարչապետը մեկնել են բրիտանական Փորթսմութ՝ դաշնակից զորքերի ափհանման 75 ամյակի միջոցառումներին մասնակցելու:

1944-ի հունիսի 6-ին դաշնակիցների ավելի քան 150 հազար զինվորներ նավերով դուրս եկան Նորմանդիայի ափ՝ բացելով Երկրորդ ճակատը հիտլերյան Գերմանիայի դեմ: Ամիսներ շարունակված մարտերն ավարտվեցին Փարիզի ու Արևելյան Եվրոպայի ազատագրմամբ:

Այսօրվա միջոցառումներին, ի դեպ, ներկա էր նաև Գերմանիայի կանցլերը: - «Նրանք, որ ընկան, ազատագրեցին մեզ բոլորիս ֆաշիստներից ու ազատություն բերեցին Գերմանիա», - ասել է Մերկելը:

Արևմտյան դաշնակիցները այսօր հռչակագիր են ստորագրել, որով պարտավորվել են ապագայում «միջազգային տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով»:

Ռուսաստանը հանդիսավոր միջոցառումներին հրավիրված չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG