Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ Մենք ոչ պակաս ակտիվ ենք աշխատում, քան առաջ


«Ազատությունը» զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ:

«Ազատություն»․ - Այնպիսի տպավորություն է, կարծես հեղափոխությունից հետո Հայաստանը մի տեսակ իզոլյացված վիճակում է ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում: Օրինակ, վերջին գագաթնաժողովի ժամանակ Նուր Սուլթանում տեսանք, որ դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարները պարգևատրվեցին, բացառությունը միայն Հայաստանի ղեկավարի համար արվեց: Ի՞նչ կարող եք ասել:

Քոչարյան․ - Վերջ ի վերջո, դա Նուրսուլթան Նազարբաևի որոշումն էր: Ճիշտ է, պարգևատրումը ստորագրել է Տոկաևը: Նազարբաևի որոշումն է: Ես չեմ կարծում, որ մենք դրա համար պետք է առանձնահատուկ վշտանալ:

«Ազատություն»․ - Դա չի՞ խոսում իզոլյացված լինելու մասին:

Քոչարյան․ - Լինելով էդ կառույցներում, աշխատանքներում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարբեր նիստեր, տարբեր հանձնաժողովներ․․․ ես այդպիսի բան չեմ նկատել: Մենք ոչ պակաս ակտիվ ենք աշխատում, քան առաջ: Ավելին, նույնիսկ կարող եմ ասել, որ ակտիվության նոր զարկ կա: Շատ անգամ արտաքին բաներից են դատում: Տեսեք, օրինակ, մամուլը ասում է՝ տեսեք, մեր վարչապետը ծայրին էր նստած սեղանի: Որ հասկանալի լինի, բերեմ մի ուրիշ օրինակ․ հենց Աշգաբադուն սեղանի ծայրին նստած էր Ադրբեջանի վարչապետ Նորուզ Մամեդովը, կողքը նստած էր մեր փոխվարչապետը և այդպես շարունակաբար: Ինչո՞ւ՝ այբբենական կարգով: Որովհետև ռուսերենում з-ն р-ից առաջ է` Азербайджан, հետո Армения: Եվրասիականում, փառք Աստծո, Ադրբեջանը չկա, դրա համար մենք ենք հայտնվում: Այսինքն, ուշադրություն են դարձնում հանգամանքների վրա մակերեսային՝ առանց խորանալու, առանց հասկանալու: Ես չէի ասի մեկուսացում: Փոփոխություն է եղել երկրում, իհարկե բոլորն ուշադիր հետևում են:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG