Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրի հավաքածուի քանդակներից մեկը վաճառվել է 2,1 միլիոն եվրոյով


Christie՛ աճուրդի տունը երեկ վաճառել է Շառլ Ազնավուրի հավաքածուի քանդակներից մեկը՝ 2,1 միլիոն եվրոյով:

Ֆրանսիացի Ժերմեն Ռիշիեօ բրոնզաձույլ արձանը՝ ցլի գլխից բռնած ցլամարտիկը, ստեղծվել էր 1953 ին, դրա կրկնօրինակներն այժմ ցուցադրվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում:

Ազնավուրը, ով վախճանվեց անցած տարվա հոկտեմբերին՝ 94 տարեկանում, հայտնի էր արվեստի գործերի հանդեպ սիրով և սեփական մեծ հավաքածուն ուներ:

Երեկ նույն աճուրդում վաճառվել է նաև Ազնավուրի հավաքածուից Սեզար Բալդաչինիի քանդակը՝ 72 հազար եվրոյով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG