Չեխիայում տասնյակ հազարավոր մարդիկ երեկ փողոց են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականի պահանջով:
Պրահայի կենտրոնում կազմակերպված ցույցը ամենամարդաշատն էր վերջին երեսուն տարվա մեջ՝ խորհրդային կարգերի տապալումից հետո:
Միլիարդատեր Բաբիշի դեմ բողոքի ցույցերը սկսվել են ապրիլից, երբ Չեխիայի ոստիկանությունը հայտարարեց, որ նա պետք է կանգնի դատարանի առաջ՝ ապօրինի ճանապարհով Եվրամիությունից միլիոնավոր եվրոների սուբսիդիա ստանալու, գործով: Հայտարարությունից հետո Բաբիշը Արդարադատության նոր նախարար նշանակեց, ով ըստ ցուցարարների, կարող է միջամտել արդար քննությանն ու կոծկել վարչապետի զեղծարարությունները: