Չեխիայում տասնյակ հազարավոր մարդիկ երեկ փողոց են դուրս եկել՝ վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականի պահանջով:
Պրահայի կենտրոնում կազմակերպված ցույցը ամենամարդաշատն էր վերջին երեսուն տարվա մեջ՝ խորհրդային կարգերի տապալումից հետո։
Ըստ կազմակերպիչների, հանրահավաքին մասնակցել է ավելի քան 120 հազար մարդ:
Միլիարդատեր Բաբիշի դեմ բողոքի ցույցերը սկսվել են ապրիլից, երբ Չեխիայի ոստիկանությունը հայտարարեց, որ վարչապետը պետք է կանգնի դատարանի առաջ՝ Եվրամիությունից երկու միլիոն եվրոյի սուբսիդիա ստանալու, կեղծիքների ու հարկային զեղծարարությունների գործով:
Հայտարարությունից հետո Բաբիշը արդարադատության նոր նախարար նշանակեց, ով, ըստ ցուցարարների, կարող է միջամտել արդար քննությանն ու կոծկել վարչապետի զեղծարարությունները: