Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը Միացյալ Նահանգներին չի տեղեկացրել այն մասին, որ, իբր, զինվորական խումբը դուրս է հանում Վենեսուելայից:
Նախօրեին ժամանելով Լոնդոն՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե ռուսները զինվորականների մեծ մասը դուրս են բերում այդ երկրից:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է համագործակցել սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ չի քննարկել այդ հարցը և ենթադրություն է հնչեցրել այն մասին, որ ԱՄՆ նախագահը ռուսներին վերաբերող այդ լուրը, հավանաբար, մամուլից է վերցրել:
Ռուսաստանը մոտ 100 զինվորական մաննագետներ է ուղարկել Վենեսուելա: