Մատչելիության հղումներ

Լոնդոնում բողոքում են Թրամփի այցի դեմ


Մեծ Բրիտանիա - Զանգվածային բողոքներ Դոնալդ Թրամփի այցի դեմ, Լոնդոն, 3-ը հունիսի, 2019թ.
Մեծ Բրիտանիա - Զանգվածային բողոքներ Դոնալդ Թրամփի այցի դեմ, Լոնդոն, 3-ը հունիսի, 2019թ.

Այսօր Լոնդոնի կենտրոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր են անցկացնելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ:

Թրամփի և վարչապետ Թերեզա Մեյի բանակցությունները նախատեսված են կեսօրին:

Երեկ Դոնալդ Թրամփին, առաջին տիկին Մելանիա Թրամփին և ամերիկյան պատվիրակության մնացած անդամներին ճոխ ընդունելությամբ դիմավորել են Բուքինգհեմյան պալատում, որտեղ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդն ասել է, որ չափազանց բարձր է գնահատում երկու պետությունների բարեկամությունը:

«ԱՄՆ-ը Բրիտանիայի համար ամենադժվար պահերին միշտ առանց վարանելու օգնության է եկել», - ասել է թագուհին:

Թրամփն, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգները և Բրիտանիան ունեն առանձնահատուկ սերտ կապեր:

«Մենք վերահաստատում ենք մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ինքնիշխանությունը, օրենքի գերակայությունը և Ամենակալ Աստծո կողմից տրված իրավունքները, այդ արժեքները մեզ միավորել և դեպի ապագա են տանում», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը եռօրյա այցով է ժամանել Բրիտանիա: Նա վարչապետ Մեյի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցելու է 1944 թվականի հունիսի 6-ին մեկնարկած Ֆրանսիա դեսանտ ուղարկելու 75-ամյակի արարողություններին:

Սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, Թրամփը շատ ցածր վարկանիշ ունի Բրիտանիայում, որտեղ ոստիկանությունն ու հատուկ ծառայություններն անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկում նրա այցի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG