Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Ռուսաստանը մեզ տեղեկացրել է, որ իր մարդկանցից դուրս է հանել Վենեսուելայից»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, մայիս, 2019թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, մայիս, 2019թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թվիթերում գրառում է արել՝ գրելով․ - «Ռուսաստանը մեզ տեղեկացրել է, որ իր մարդկանցից դուրս է հանել Վենեսուելայից»:

Նախօրեին The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ «Ռոստեխ»-ը կրճատել է Վենեսուելայումաշխատող աշխատակիցների թիվը հազարից մինչև մի քանի տասնյակի, քանի որ համարում է, թե այդ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն պարտվել է և չի կարող դիմակայել Միացյալ Նահանգների ու ընդդիմության ճնշմանը:

Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Զաեմսկին, սակայն, շատ արագ հերքել էր այդ տեղեկությունը՝ հայտարարելով, թե Մոսկվան կատարում է Վենեսուելայի նկատմամբ նախկինում ստանձնած բոլոր պարտավորությունները:

The Wall Street Journal-ը գրել էր, որ նախկինում Վենեսուելայում աշխատում էր հազարից ավելի ռուսաստանցի մասնագետ: Վերջին ամիսներին, մինչդեռ, կորպորացիան ակտիվորեն կրճատում է իր աշխատակիցների թիվը այդ լատինամերիկյան երկրում: Թերթը գրում է․ - «Ռուսական կողմը իր մասնագետներին դուրս է բերում Վենեսուելայից, քանի որ Մադուրոյի կառավարությունն ի վիճակի չէ կատարել իր ֆինանսական պարտավորությունները, չկան նաև նոր գործարքներ»: «Դեռ անցած տարվանից «Ռոստեխ»-ը չի ստանում հակաօդային պաշտպանության համակարգի շուրջ գործարքով նախատեսված վճարումները», - գրում է պարբերականը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրին:

Վենեսուելայի ընդդիմության՝ հեղափոխություն իրականացնելու փորձից հետո Ռուսաստանը մնացել է Մադուրոյի հիմնական դաշնակիցներից մեկը, և Մոսկվայի աջակցությունը Մադուրոյի համար չափազանց կարևոր է: Ռուս մասնագետների թվի կրճատման մասին «Ռոստեխ»-ի որոշումը հարված է Մադուրոյի համար, գրել էThe Wall Street Journal-ը:

Հավելենք՝ մարտին հայտնի էր դարձել, որ Վենեսուելայի մայրաքաղաք են ժամանել 99 ռուսաստանցի զինվորականներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Ռուսաստանը պետք է դուրս գա Վենեսուելայի տարածքից, և Վաշինգտոնը դիտարկում է բոլոր հնարավոր միջոցները, որոնք կստիպեն Մոսկվային դա անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG