Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանին հիվանդանոցից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ


Գեներալ Մանվել Գրիգորյանը դատարանում, մայիս, 2019թ.
Գեներալ Մանվել Գրիգորյանը դատարանում, մայիս, 2019թ.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը, հավելելով՝ իր պաշտպանյալը պատշաճ բուժօգնություն կարող էր ստանալ քաղաքացիական հիվանդանոցում։

62-ամյա Գրիգորյանը կալանքի տակ է հունվարից, մարտից գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Փաստաբանների պնդմամբ՝ առողջական վիճակը ծանր է։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Գեներալի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունը մեկնարկել է անցած ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG